Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը. 1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով. 2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը: 3. Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր. 4. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխությունն իրականացվում է բազային աշխատավարձի և(կամ) գործակիցների փոփոխության միջոցով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության հիման վրա, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված վերլուծության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի չափը սահմանել բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի և դրա առավելագույնը 10 տոկոսը չգերազանցող հանրագումարի չափով: |