FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  127

Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը.
1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող է ստանալ ցանկացած շահագրգիռ անձ, որը, Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան, կարող է հանդես գալ որպես հայտարարատու «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ.
2. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ներկայացնում է դիմում այն մաքսային մարմին, որտեղ նախատեսվում է կատարել տվյալ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը.
3. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու նպատակով ներկայացվող դիմումի մեջ նշվում են՝
    1) դիմումատուի (հայտարարատուի) անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
    2) ապրանքների վերամշակման գործառնություններն անմիջականորեն կատարող անձանց անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
    3) վերամշակման ենթակա Միության ապրանքների, ինչպես նաև դրանցից ստացվող արդյունքների, մնացորդների և թափոնների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը՝ հիմնական և լրացուցիչ չափման միավորներով, արժեքը կամ արժեքային միջակայքը.
    4) Միության ապրանքների նկատմամբ կիրառվող գործառնությունները, դրանց կիրառման եղանակները և ժամկետները.
    5) վերամշակման արտադրական գործընթացների կատարման վայրի հասցեն.
    6) վերամշակման արդյունքով նվազագույն ելքը.
    7) վերամշակման արդյունքով Միության ապրանքների նույնականացման եղանակները.
    8) ապրանքների վերամշակման ժամկետը.
    9) վերամշակման արդյունքով ստացված ապրանքների՝ օտարերկրյա ապրանքներով համարժեք փոխարինման հնարավորությունը.
    10) ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերի տեսակը, համարը, ամսաթիվը.
4. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար սույն հոդվածին համապատասխան ներկայացվող դիմումին կցվում են նաև դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  127

5. Մաքսային մարմինը ուսումնասիրում է անձի կողմից սույն հոդվածին համապատասխան ներկայացված դիմումը և փաստաթղթերը՝ Կոմիտեի սահմանած կարգով դրանց գրանցման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
6. Մաքսային մարմինն իրավասու է վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների ստուգման նպատակով հարցում կատարելու դիմումը ներկայացրած անձին կամ համապատասխան պետական լիազոր մարմիններին, որոնք պարտավոր են հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել մաքսային մարմինների կողմից հայցվող տեղեկությունները.
7. Սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան կատարված հարցման ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից անձի ներկայացրած դիմումի ուսումնասիրության՝ սույն մասով սահմանված ժամկետը կասեցվում է.
8. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագիրը կարող է օգտագործվել որպես վերամշակման թույլտվության դիմում, եթե այդպիսի վերամշակման նպատակը վերանորոգումն է.
9. Եթե որպես ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու դիմում, սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան, օգտագործվում է մաքսային հայտարարագիրը, ապա դիմումի ուսումնասիրության ժամկետը չի կարող գերազանցել այդպիսի մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողման ժամկետները.
10. Մաքսային մարմինը կարող է մերժել մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը, եթե անձը չի ներկայացրել սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները (բացառությամբ այն տեղեկությունների, որոնք, սույն գլխին համապատասխան, կարող են լրացվել նախքան մաքսային հայտարարագրումը), ինչպես նաև վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակները կամ վերամշակման ժամկետները մաքսային մարմինների հետ չհամաձայնեցնելու դեպքում.
11. Մաքսային մարմնի կողմից մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման մերժումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկվում է անձին՝ մերժման դեպքում նշելով այդ թույլտվության տրամադրման մերժման հիմքերը: Ապրանքների վերամշակման թույլտվության մերժման ձևը սահմանում է Կոմիտեն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  127

12. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար դիմումի ձևը, դրա էլեկտրոնային կառուցվածքն ու ձևաչափը սահմանուն է Կոմիտեն: