FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  317

Պայմանական բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները անօրինական օգտագործելը կամ տնօրինելը.
1. Մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները բաց թողնելու պայմանի խախտմամբ օգտագործելը կամ տնօրինելը, որը հանգեցրել է մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների չվճարման՝ առաջացնում է տուգանք՝ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների համար արտոնությունների կիրառման հետևանքով չհաշվարկված (պակաս հաշվարկված) կամ չվճարված (պակաս վճարված) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի հիսուն տոկոսի չափով: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը չի հանգեցրել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի չվճարմանը և արգելքների ու սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառմանը՝ առաջացնում է տուգանք՝ քսան հազար դրամի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը հանգեցրել է արգելքների և սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառման` առաջացնում է տուգանք՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս հարյուր հազար դրամից: