FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  40

Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը.
1. Պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի գույքի հետախուզում հայտարարելու մասին.
2. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը` սույն օրենքով սահմանված կարգով.
3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր, Կենտրոնական դեպոզիտարիա, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն, ինչպես նաև առևտրային բանկեր և կրիպտոակտիվների պահառուներին հարցումներ կատարելու միջոցով: Պարտապան-ֆիզիկական անձի դեպքում մինչև 100 000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով հետախուզումն իրականացվում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, սոցիալական ապահովության ծառայություն, առևտրային բանկեր, ինչպես նաև պարտապանի աշխատելու փաստը պարզելու նպատակով հարկային մարմին հարցումներ կատարելու միջոցով: Սույն մասով նախատեսված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ առևտրային բանկեր, կրիպտոակտիվների պահառուներին և Կենտրոնական դեպոզիտարիա կատարվող հարցումների: Հարկադիր կատարման ծառայությունը Հայաստանի Հանրապետության բոլոր առևտրային բանկեր, կրիպտոակտիվների պահառուներին և Կենտրոնական դեպոզիտարիա պարտապանի գույքի վերաբերյալ հարցումներ ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած հատուկ կապուղու միջոցով, որի շահագործման, էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  40

4. Պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի կամ նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ օրենքով, իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտով իրավասու ճանաչված անձի (այսուհետ՝ իրավասու անձ) հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը: Պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի (իրավասու անձի) հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնում է ոստիկանությունը, ինչպես նաև իրականացնում են այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա).
5. Եթե պահանջատերը (պահանջատերերը) ունի տեղեկություն պարտապանի գույքի կամ դրա գտնվելու վայրի վերաբերյալ, ապա պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին.
6. Պետական մարմինները և այլ կազմակերպություններ պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ.
7. Այն կատարողական վարույթներով, որոնցով պարտապան է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պարտապանի գույքի հետախուզում չի իրականացվում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  40

8. Եթե 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները, և պարտապանի գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար, ապա պարտապանը պարտավոր է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել հարկադիր կատարողին: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն կատարողական վարույթի հարուցումից հետո օտարված անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների մասին: Եթե հայտարարագիր ներկայացնելուց հետո պարտապանի գույքի արժեքն անբավարար է կատարողական թերթի պահանջները կատարելու համար, ապա պարտապանի կողմից սեփականության իրավունքով նոր գույք կամ գույքային իրավունք ձեռք բերվելու դեպքում պարտապանը հինգ օրվա ընթացքում հայտարարագիր է ներկայացնում նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքով ձեռք բերված գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին: Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով.
9. Պետական և տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող պարտապանը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հայտարարագիրը չի ներկայացնում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  40

10. Պարտապանի կողմից հարկադիր կատարողին ներկայացվող՝ գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ձևը և հայտարարագրի ներկայացման կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: