FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  45

Մասնագետը.
1. Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձն է, որը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրավիրվում է դատական նիստին՝ գործի քննության համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման մասնագիտական բացատրություններ տալու համար.
2. Որպես մասնագետ կարող է հրավիրվել համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող լրիվ գործունակ անձը.
3. Անձը, որին դատարանը հրավիրել է որպես մասնագետ, պարտավոր է ներկայանալ առաջին կանչով և դատական նիստում տալ բանավոր բացատրություններ.
4. Մասնագետն իրավունք ունի դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին, մասնակցելու դատական նիստերին, խնդրելու դատարանին տրամադրել լրացուցիչ նյութեր.
5. Մասնագետը կարող է հրաժարվել բացատրություններ տալ այն հարցերի վերաբերյալ, որոնք դուրս են իր հատուկ գիտելիքների շրջանակներից, պահանջում են փորձաքննության անցկացում, ինչպես նաև այն դեպքերում, երբ իրեն տրամադրված նյութերն անբավարար են դատարանի և գործին մասնակցող անձանց հարցերին պատասխանելու համար.
6. Մասնագետը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ բացատրություններ տալու համար: