FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Գյուտի արտոնագրաունակության պայմանները.
1. Սույն օրենքի համաձայն՝ որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին) կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին), այդ թվում՝ արտադրանքի կամ եղանակի կիրառմանը որոշակի նշանակությամբ.
2. Սույն օրենքով սահմանված կարգով գյուտին տրվում է արտոնագիր, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ).
3. Սույն օրենքով սահմանված կարգով գյուտին տրվում է կարճաժամկետ արտոնագիր, եթե այն նոր է, ուղղակիորեն չի բխում տեխնիկայի մակարդակից և արդյունաբերորեն կիրառելի է (կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի արտոնագրաունակության պայմաններ).
4. Գյուտին տրվում է արտոնագիր, եթե նույնիսկ դա վերաբերում է կենսաբանական նյութ պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքին կամ եղանակին, որի միջոցով արտադրվում, մշակվում կամ օգտագործվում է կենսաբանական նյութ: Կենսաբանական նյութը, որն առանձնացվել է իր բնական միջավայրից կամ արտադրվել է տեխնիկական պրոցեսի միջոցով, կարող է լինել գյուտի առարկա, նույնիսկ եթե այն նախկինում գոյություն է ունեցել բնության մեջ.
5. Սույն օրենքի իմաստով՝ «կենսաբանական նյութը» գենետիկական տեղեկատվություն պարունակող և ինքնուրույն կամ կենսաբանական համակարգում վերարտադրվող ցանկացած նյութ է, իսկ «միկրոկենսաբանական եղանակը» ցանկացած եղանակ է, որը ներառում է միկրոկենսաբանական նյութ կամ իրականացվում է դրա նկատմամբ, կամ որի արդյունքում ստացվում է միկրոկենսաբանական նյութ: Բույսերի կամ կենդանիների ստացման ցանկացած եղանակ, ըստ էության, կենսաբանական է, եթե այն ամբողջությամբ կատարվում է բնական եղանակով, ինչպիսին է խաչասերումը կամ սելեկցիան.
6. Սույն օրենքի իմաստով՝ համակարգչային ալգորիթմին և ծրագրային ապահովմանը վերաբերող գյուտերը ենթակա են պահպանության, եթե տվյալ գյուտը վերաբերում է եղանակին և համապատասխանում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջներին: