FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  31

Վարույթի հարուցումը և դրա հետագա ընթացքը.
1. Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունում է դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
2. Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին և համապատասխան պաշտոն զբաղեցնող անձին.
3. Հանձնաժողովն իրավասու է դիմողից պահանջելու տասնօրյա ժամկետում քննարկվող հարցի առնչությամբ ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն գլխով նախատեսված համապատասխան պաշտոն զբաղեցնող անձից՝ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր.
4. Վարույթի շրջանակում Հանձնաժողովն իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից պահանջելու և ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն, ինչպես նաև իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ և ներկայացնելու դրանց արդյունքները.
5. Եթե վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է համապատասխան պաշտոն զբաղեցնող անձին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին.
6. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան փաստաթղթի պատճենը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  31

7. Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու, քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը: