Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝ 1) սույն օրենքի 8-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում նշված հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց պահից. 2) սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ և 13-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց պահից. 2. Ծառայություն մատուցողները, որոնք շահագործում են կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներ, և կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողներն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանչորսամսյա ժամկետում, Ինքնավար մարմին են ներկայացնում կիբեռանվտանգության ոլորտում միջազգային ստանդարտով կամ ազգային ստանդարտով սահմանված չափանիշներին և պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ. 3. Կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողները կիբեռանվտանգության աուդիտ անցնում են կիբեռանվտանգության ոլորտում միջազգային կամ ազգային ստանդարտներով սահմանված համապատասխանություն հավաստող փաստաթուղթ ստանալուց մեկ տարի հետո. 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում՝ ազգային ստանդարտը, ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկուամսյա ժամկետում. 5. Ծառայություն մատուցողներն իրենց կիբեռանվտանգության ապահովման ներքին կանոնակարգերն ընդունում, իրենց կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերում կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում ռիսկերի գնահատումը, կիբեռմիջադեպի կանխարգելման միջոցառումների ծրագրի մշակումն իրականացնում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնութամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-442-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական: |