FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար.
1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար տեղի է ունենում միայն առողջապահության դեղատնային կազմակերպություններում՝ նրանց գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում: Բժշկական և դեղագործական աշխատողների, ինչպես նաև այն հիմնարկների և կազմակերպությունների ցանկերը, որոնց վերապահված է քաղաքացիներին թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր բաց թողնելու իրավունքը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը բժշկական նպատակներով բաց են թողնվում դեղատոմսերով.
3. Թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը ֆիզիկական անձանց համար բաց թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը որոշում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակման առավելագույն ժամկետները, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի քանակը, որը կարող է դուրս գրվել մեկ դեղատոմսով.
5. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակման դեպքում բուժող բժիշկը պարտավոր է հիվանդի հետազոտման միջոցով պարզել հետագա նշանակման անհրաժեշտությունը և կատարել համապատասխան գրառում բժշկական փաստաթղթերում.
6. Առողջապահության դեղատնային հիմնարկներին և կազմակերպություններին արգելվում է թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացթողումը՝ ավելի քան տասն օր առաջ դուրս գրված դեղատոմսով: