FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  64

Դատապարտյալներին միմյանցից անջատ պահելը.
1. Քրեակատարողական հիմնարկում, որպես կանոն, միմյանցից անջատ են պահվում՝
    1) տղամարդիկ՝ կանանցից.
    2) անչափահասները՝ չափահասներից, բացառությամբ սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի.
    3) բարձր ռիսկայնություն ունեցող դատապարտյալները, որոնց անձնական հատկանիշները, քրեական ազդեցությունը, հանցագործության շարժառիթը, պատիժ կատարող մարմնում կամ հիմնարկում անօրինական գործողությունների կամ վարքագծի հետևանքները լուրջ սպառնալիք են ներկայացնում քրեակատարողական հիմնարկի, մյուս դատապարտյալների կամ այլ անձանց անվտանգությանն ու ապահովությանը՝ մյուս դատապարտյալներից.
    4) դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության ավագ ենթասպայական և սպայական կազմերի զինծառայող կամ նախկին զինծառայող դատապարտյալները՝ մյուս դատապարտյալներից.
    5) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից.
    6) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` մյուս դատապարտյալներից.
2. Քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներում և բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները կիրառվում են այնքանով, որքանով հնարավոր է դրանք ապահովել.
3. Դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները կարող են չպահպանվել, եթե դատապարտյալները մասնակցում են իրենց համար կազմակերպված սոցիալական, հոգեբանական, հոգեթերապևտիկ, իրավական աշխատանքների, աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։