Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 7 Գրադարանի պարտադիր գործառույթները. 1. Գրադարանը իրականացնում է հետևյալ գործառույթները. 1) հավաքում, կազմակերպում, պահպանում և օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթերը, դրանց վերաբերյալ և այլ բնույթի տեղեկույթ. 2) ցուցակագրում, դասակարգում և կազմում է գրադարանի հավաքածուի գրացուցակը և մատենագիտությունը. 3) ապահովում է գրադարանի հավաքածուի և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի. 4) ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ ծառայությունների մատուցումը. 5) նպաստում է կրթությանը, ընթերցանությանը, ինքնակրթությանը և քաղաքացիների սոցիալական հաղորդակցմանը. 6) տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ` Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակի համար. 7) ապահովում է գրադարանային հավաքածուում գտնվող գրավոր հուշարձանների պահպանումը և վերականգնումը. 8) ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ. 9) նպաստում է գրադարանից օգտվողների մշակութային, կրթական, գիտական, տեղեկատվական, մտավոր (ինտելեկտուալ), գեղագիտական զարգացմանը, ժամանցի ու հանգստի կազմակերպմանը. 10) ստեղծում է էլեկտրոնային (թվային) ռեսուրսների դասակարգված և որոնման համակարգերով օժտված շտեմարան՝ ապահովելով օգտվողների բաց կամ սահմանափակ հասանելիությունը տվյալներին. 11) ապահովում է էլեկտրոնային (թվային) բովանդակությունը չարտոնված մուտքից պաշտպանելու և էլեկտրոնային (թվային) ռեսուրսների ամբողջականությունը պահպանելու անվտանգային միջոցներ. 2. Սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հանրային գրադարանի կարգավիճակ ստացած գրադարանը տեղեկատվության տեղական կենտրոն և գիտելիքահենք հասարակության էական բաղադրիչ է, որը շարունակաբար յուրացնում է հաղորդակցության նոր միջոցները, ապահովում համընդհանուր հասանելիություն և միջավայր՝ տեղեկատվության օգտագործման, գիտելիքի, տեղեկատվության, մշակույթի տարածման և փոխանակման, ինչպես նաև քաղաքացիական ներգրավվածության խթանման համար: |