Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 220 Տուժողի հարցաքննությունը. 1. Տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված կանոններով. 2. Հարցերն ավարտելուց հետո տուժողին առաջարկվում է հայտնել նաև այն հանգամանքները, որոնք, տուժողի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար. 3. Եթե տուժողը հարցաքննության է ներկայացել լիազոր ներկայացուցչի հետ, ապա նա իրավունք ունի մասնակցելու հարցաքննությանը և քննիչի ներկայությամբ կարճատև խորհրդատվություն տալու տուժողին նրա կարգավիճակին վերաբերող հարցերով: Լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի հարցեր տալու տուժողին, սակայն իրավունք չունի մեկնաբանելու նրա պատասխանները: Քննիչն իրավասու է հանելու լիազոր ներկայացուցչի հարցերը, սակայն ամեն դեպքում դրանք ներառվում են հարցաքննության արձանագրության մեջ: Սույն օրենսգրքով նախատեսված` տուժողի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում. 4. Այն դեպքում, երբ տվյալ վարույթի շրջանակներում տուժողն ունի նաև մեղադրյալի կարգավիճակ, նրա հարցաքննությունը կատարվում է մեղադրյալի հարցաքննության համար՝ սույն օրենսգրքով սահմանված կանոններով: |