Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 445 7. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-6-րդ կետերով սահմանված ապահովման միջոցները նախաքննության ընթացքում կիրառվում են քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում նշված ապահովման միջոցները կիրառվում են դատարանի որոշմամբ. 8. Որոշման մեջ համապատասխանաբար նշվում են գործարքների այն տեսակները, որոնք տվյալ իրավաբանական անձն իրականացնելու իրավունք չունի, ինչպես նաև գործունեության այն տեսակները, որոնցով տվյալ իրավաբանական անձը չի կարող զբաղվել. 9. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 3-6-րդ կետերով սահմանված ապահովման միջոցների կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է որևէ պետական մարմնի կամ իրավաբանական անձի համապատասխան ակտի կայացում, ապա տվյալ ապահովման միջոցն իրականացվում է համապատասխան իրավասու մարմնի կամ իրավաբանական անձի միջոցով. 10. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-6-րդ կետերով սահմանված ապահովման միջոցների կիրառման մասին քննիչի որոշումը հաստատելիս դատարանը վերաբերելի մասով ղեկավարվում է սույն օրենսգրքի 39-րդ գլխով նախատեսված իրավադրույթներով. 11. Վարույթն իրականացնող մարմինն իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի կամ լիազոր ներկայացուցչի միջնորդության հիման վրա կարող է թույլատրել առանձին գործարքների իրականացումը, եթե դա անհրաժեշտ է իրավաբանական անձի բնականոն գործունեությունն ապահովելու համար. 12. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառված ապահովման միջոցը իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի կամ լիազոր ներկայացուցչի միջնորդությամբ կամ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ վերացվում է, կամ կիրառված սահմանափակումները կրճատվում են, եթե ամբողջովին կամ որոշակի մասով վերացել է ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Քննիչի կամ դատարանի որոշումը դրա կատարումն ապահովելու համար անհրաժեշտության դեպքում անհապաղ ուղարկվում է իրավասու մարմին։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 445 Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող ապահովման միջոցները. 1. Իրավաբանական անձի կողմից հանցանք կատարելը կանխելու, իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար իրավաբանական անձի նկատմամբ կարող են կիրառվել ապահովման միջոցներ. 2. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող ապահովման միջոցներն են՝ 1) գրավը․ 2) գույքի արգելադրումը․ 3) որոշակի գործարքներ իրականացնելու իրավունքի սահմանափակումը. 4) գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի սահմանափակումը․ 5) լուծարման, սնանկացման կամ վերակազմակերպման արգելքը․ 6) լուծարման կամ սնանկացման գործընթացի կասեցումը. 3. Ապահովման միջոց կարող է կիրառվել, եթե առկա է հիմնավոր կասկած, որ ֆիզիկական անձի կողմից հանցանքն առերևույթ կատարվել է ի շահ իրավաբանական անձի կամ կապված է նրա ծառայողական գործունեության հետ. 4. Ապահովման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում իրավաբանական անձի գործունեությունն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները. 5. Ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտության կամ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում՝ 1) իրավաբանական անձի գործունեության բնույթը և այդ գործունեությամբ պատճառված հետևանքները․ 2) իրավաբանական անձի ֆինանսական վիճակը․ 3) իրավաբանական անձի կառավարման մարմնում այն ֆիզիկական անձի ունեցած կարգավիճակը, որն ուղղակիորեն առնչվում է իրավաբանական անձին մեղսագրվող արարքի կատարմանը․ 4) իրավաբանական անձի կողմից հանցագործության հետևանքների վերացմանն ուղղված միջոցները. 6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ապահովման միջոցների նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են սույն օրենսգրքի՝ խափանման միջոց գրավի և հարկադրանքի միջոց գույքի արգելադրման վերաբերյալ դրույթները։ |