Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 885 Պետական փոխառության պայմանագիր. 1. Պետական փոխառության պայմանագրով` որպես փոխառու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, իսկ փոխատու` քաղաքացին կամ իրավաբանական անձը. 2. Պետական փոխառությունները կամավոր են. 3. Պետական փոխառության պայմանագիրը կնքվում է փոխառուի թողարկած պետական այն պարտատոմսերը կամ պետական այլ արժեթղթերը փոխատուի կողմից ձեռք բերելու միջոցով, որոնք հավաստում են դրամական միջոցները, այլ գույքը, սահմանված տոկոսները կամ այլ գույքային իրավունքները փոխառության թողարկման պայմաններով նախատեսված ժամկետներում փոխառուից ստանալու փոխատուի իրավունքը. 4. Շրջանառության մեջ թողարկված փոխառության պայմանների փոփոխություն չի թույլատրվում. 5. Պետական փոխառության պայմանագրի մասին կանոնները համապատասխանաբար կիրառվում են համայնքների թողարկած փոխառությունների նկատմամբ: |