Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5.2 Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը. 1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է (այսուհետ՝ նաև լիազոր մարմին). 2. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետը. 3. Լիազոր մարմինը՝ 1) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն. 2) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ կնքում է հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր. 3) մշակում և իրականացնում է ծրագրեր սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում. 4) օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ համաձայնեցնում և փոխճանաչում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներին առնչվող սերտիֆիկատները և հավաստագրերը. 5) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է վկայականներ, տեղեկանքներ, սերտիֆիկատներ, հավաստագրեր, ինչպես նաև պարզաբանումներ և խորհրդատվություններ. 6) տրամադրում է վերահսկվող ապրանքների ներմուծման (արտահանման) և տարանցիկ փոխադրման թույլտվություն, վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթեր. 7) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների ռիսկերի կառավարում և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5.2 8) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացում, վերլուծում և էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարում. 9) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով կատարում է իրավիճակի վերլուծություն. 10) կատարում է սննդամթերքի և կերի անվտանգության անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում, արդյունքների հիման վրա տեղեկատվական բազայի վարում. 11) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների, սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ. 12) կազմակերպում և իրականացնում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ, այդ ուղղությամբ համագործակցում է պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ. 13) խորհրդատվություն է տրամադրում կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ. 14) անասնաբուժական կարանտին սահմանելու դեպքում ներկայացնում է առաջարկություններ կարանտին միջոցառումների վերաբերյալ. 15) ներկայացնում է առաջարկություններ կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում հիվանդությունների վերացմանն ու կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ. 16) ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններին տրամադրում է փորձարկումների նպատակով կենդանիների օգտագործման թույլտվություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5.2 17) իրականացնում է հաշվառված գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական բազայի վարում. 18) ստեղծում և վարում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ուղեկցող փաստաթղթերի, այդ թվում՝ անվտանգության սերտիֆիկատների, հավաստագրերի և համապատասխանության տեղեկանքի տրամադրման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, այդ համակարգում գրանցվելու նպատակով տրամադրում է մուտքի ծածկագիր. 19) տրամադրում է սանիտարական անձնագիր՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար. 20) համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում գնահատող մարմիններին ներկայացնում է առաջարկություններ համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ. 21) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականացվող մոնիթորինգի (մշտադիտարկման) միջոցով իրականացնում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանում. 22) արտահանող երկրի սննդամթերքի անվտանգության կամ անասնաբուժության կամ բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, ինչպես նաև միջազգային համապատասխան կազմակերպություններին ծանուցում է ներմուծվող բեռներում հայտնաբերված կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների կամ կարանտին վնասակար օրգանիզմների մասին. 23) բուսասանիտարական մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման միջոցով սահմանում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ. 24) տրամադրում է բուսասանիտարական անձնագիր. 25) իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը և ռեեստրի վարումը. 26) վարում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների և մատակարարների ռեեստրը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5.2 27) վարում է Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրները. 28) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գրանցումը. 29) տրամադրում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համապատասխանության եզրակացություն. 30) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գրանցում. 31) տրամադրում է կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացություն. 32) իրականացնում է անասնաբուժական դեղամիջոցների, պեստիցիդների, ագրոքիմիկատների պետական գրանցումը. 34) իրականացնում է ԳՁՕ-ների գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մեկուսացված համակարգի և լիցենզավորման պահանջների նկատմամբ վերահսկողություն։ |