Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 66 Ընտրողի ինքնությունն ստուգելը, ընտրողների գրանցումը. 1. Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ է համարվում սույն օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերից որևէ մեկը. 2. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Եթե ընտրողը ներկայացրել է անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով, և ներկայացված փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ: Եթե ընտրողը ներկայացրել է անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, կամ ներկայացված անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման կողմից չի ընթերցվում, կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողը ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի համար սահմանված անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է ներկայացված փաստաթղթում ամրագրված անձնագրի կամ նույնականացման քարտի կամ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ: Եթե ընտրողը ներկայացրել է այլ անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 66 Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ. 3. Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը կամ 2008 թվականի հունվարի 1-ից հետո տրված ոչ կենսաչափական անձնագիրը և առ այդ պահն անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են տվյալ ընտրողի լուսանկարը, ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը և կանաչ նշան. 4. Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է մինչև 2008 թվականի հունվարի 1-ը տրված ոչ կենսաչափական անձնագիրը և առ այդ պահն անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը և կանաչ նշան՝ առանց ընտրողի լուսանկարի: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ և առ այդ պահն անձը հաստատող փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը և կանաչ նշան՝ առանց ընտրողի լուսանկարի. 5. Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաև այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Սույն մասում նշված դեպքում ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 66 6. Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան, ապա մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ. 7. Այն դեպքում, երբ էկրանին հայտնվում է կանաչ նշան, ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Դրա անհնարինության դեպքում մատնահետքը ներմուծվում է հետևյալ առաջնայնությամբ` ձախ ձեռքի ցուցամատը, աջ ձեռքի միջնամատը, ձախ ձեռքի միջնամատը, աջ ձեռքի մատնեմատը, ձախ ձեռքի մատնեմատը, աջ ձեռքի ճկույթը, ձախ ձեռքի ճկույթը, աջ ձեռքի բթամատը, ձախ ձեռքի բթամատը: Մատնահետքը ներմուծելու անհնարինության դեպքում մատնահետք ներմուծման քայլը բաց է թողնվում: Դրանից հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը, իսկ թվային շտեմարանում առկա լինելու դեպքում` նաև ընտրողի լուսանկարը պարունակող քվեարկության կտրոն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել էկրանի վրա լրացուցիչ տվյալներ հայտնվելու և քվեարկության կտրոնի վրա լրացուցիչ տվյալներ տպելու պահանջներ. 8. Մասնագետը տպված քվեարկության կտրոնը ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձնում է ընտրողին, որից հետո ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի համապատասխան անդամին: Ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողից վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը, ընտրողն ստորագրում է իր տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում, հանձնաժողովի անդամն իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, որից հետո անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը և այն փոխանցում ընտրողին. 9. Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքավորման կիրառման իրականացվում է հետևյալ դեպքերում. 1) զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկություն. 2) քրեակատարողական հիմնարկում քվեարկություն. |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 66 3) շրջիկ արկղով քվեարկություն. 4) քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկություն. 5) տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում՝ քվեարկություն. 10. Ընտրողներին առանց տեխնիկական սարքավորման կիրառման գրանցելու դեպքում հանձնաժողովի համապատասխան անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները (քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկելու դեպքում լրացնում է ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը), լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների: Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով գրանցվելուց հետո մասնագետի կողմից տեխնիկական սարքավորման մեջ ներմուծվում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում, որից հետո ընտրողը ներմուծում է իր մատնահետքը: Այդ գործողություններից հետո տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոն, որը պարունակում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում և քվեարկության կտրոնի հերթական համարը: Մասնագետը կտրոնը փոխանցում է ընտրողին: Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի համապատասխան անդամը լրացնում է համարակալված կտրոն՝ վրան նշելով, թե որ ցուցակի ընտրող է, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը և այն փոխանցում ընտրողին. 11. Համարակալված կտրոնի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: |