FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ

article  11

Սերմերի և տնկանյութի ներմուծումն ու արտահանումը.
1. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե՝
    1) սերմերը և տնկանյութը նախատեսված են գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկման նպատակների համար, որը հավաստվում է արտադրող կազմակերպության տրամադրած համապատասխան փաստաթղթով.
    2) ներմուծվող սորտը կամ հիբրիդը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում, և ներկայացվում են սերմերի և տնկանյութի խմբաքանակի սորտի պատկանելության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տրամադրած հավաստագրերը.
2. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանում է Կառավարությունը.
3. Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակը սահմանում է լիազոր մարմինը.
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում «Մաքսային տարանցում», «Մաքսային պահեստ» և «Ազատ մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմերի խմբաքանակի վրա: 5․ Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։