FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Բաց, փակ և միջակայքային ֆոնդերը.
1. Բաց ֆոնդը կարող է հանդես գալ միայն որպես պայմանագրային ֆոնդ կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն: Բաց ֆոնդը կարող է ստեղծվել բորսայում շրջանառվող ֆոնդի տեսքով, որի նկատմամբ կիրառվում են բաց ֆոնդերի համար սույն օրենքով նախատեսված դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքի 42.1-ին հոդվածով.
2. Փակ և միջակայքային ֆոնդերը կարող են հանդես գալ միայն որպես պայմանագրային ֆոնդ կամ հաստատուն կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն, իսկ արժեթղթավորման ֆոնդերի, լրացուցիչ ռիսկով ֆոնդերի և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի, այդ թվում` վենչուրային ֆոնդերի դեպքում` նաև որպես վստահության վրա հիմնված ընկերակցություն: Այն միջակայքային կորպորատիվ ֆոնդը, որի կանոնադրությամբ իր բաժնետոմսերի հետգնման միջակայքը նախատեսված է տարեկան մեկ անգամից ոչ ավելի պարբերականությամբ, չի կարող ունենալ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձև: