Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 51 Լիցենզիայի տրամադրումը. 1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաև դիմումի հիման վրա լիցենզիա ստացած անձը կարգավորող պետական մարմնի որոշումն ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով պետական տուրք. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքի վճարումից հետո` տասնօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմինը նշված անձանց տալիս է համապատասխան լիցենզիաներ. 3. Սույն հոդվածով սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարելը հիմք է լիցենզիա տալու մասին և մրցույթում հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու համար. 4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով կամ 58-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված հիմքով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կարգավորող պետական մարմինը հայտարարում է մրցույթ և իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով, բացառությամբ 46-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքի: |