Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 52 Տեղեկությունների փոխանակումը. 1. Ավտոտրանսպորտային միջոցների հաշվառումը (դրանց նկատմամբ սեփականության և այլ իրավունքների գրանցումը) իրականացնող լիազոր մարմինը սահմանված կարգով և ժամկետներում Տեղեկատվական համակարգ է ներկայացնում պետական հաշվառման (սեփականության կամ այլ իրավունքի գրանցման) ներկայացված ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերի), դրանց սեփականատերերի և առկայության դեպքում՝ նաև այլ օրինական օգտագործողների ցանկը. 2. Ճանապարհային երթևեկության անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը սահմանված կարգով և ժամկետներում Տեղեկատվական համակարգ է ներկայացնում ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերի) սեփականատերերի և (կամ) օրինական հիմքով այն տիրապետող այլ անձանց վարորդական ստաժի, վարորդական իրավունքների դասի և նրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ տեղեկություններ. 3. Ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում Տեղեկատվական համակարգ են ներկայացնում իրենց կնքած, ինչպես նաև գործողությունը դադարած ԱՊՊԱ պայմանագրերի և դրանցով ապահովադիր համարվող անձանց մասին տեղեկություններ, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով նախատեսված այլ տեղեկություններ. 4. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը Բյուրոյի տրամադրած տեղեկությունների հիման վրա միջոցառումներ է ձեռնարկում այն ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցի կիրառման ուղղությամբ, որոնք հաշվառված են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ երթևեկում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով` առանց սահմանված կարգով կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 52 5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված տեղեկատվության փոխանակման կարգը, ձևը, պայմանները, ժամկետները, փոխանակվող տեղեկատվության ցանկը, ինչպես նաև ձեռնարկվող միջոցառումների իրականացման կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: |