Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 151 ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ. 1. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից` ա) կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մաս. բ) կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մաս: Կառավարությունը և կենտրոնական բանկը միջնաժամկետ ծախսերի ծրագրում պարբերաբար համատեղ սահմանում են գնաճի կանխատեսվող մակարդակը. 2. Հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի տեղեկություններ` ա) կառավարության երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի և պարտքի գծով կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ժամկետանց պարտքերի վերաբերյալ. բ) հարկաբյուջետային նպատակների իրագործման ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային նպատակների և/կամ ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ. գ) միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա և դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով մակրոտնտեսական, գնաճի, եկամուտների և ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ. դ) կարևոր տնտեսական և այլ ենթադրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները. ե) կառավարության ռազմավարական գերակայությունների վերաբերյալ` դրանց կարևորության հիմնավորմամբ. զ) հիմնական հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ. 3. Ծախսային քաղաքականության ռազմավարությունը պարունակում է պետական բոլոր մարմինների համար հետևյալ տեղեկությունները` ա) այն արդյունքները, որոնց կառավարությունը ցանկանում է հասնել պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով. բ) ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող ժողովրդագրական, տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվելիք ծախսերի վրա. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 151 գ) կառավարության գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում, այդ թվում` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված. դ) տվյալ ոլորտում արտաքին ֆինանսական աջակցության չափերը: |