FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  361

Մաքսային մարմինների կողմից անձանց մասին տեղեկությունների հավաքումը.
1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող կամ մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների հետ կապված այլ գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ հավաքելու տեղեկություններ՝ ներառյալ տեղեկություններ՝
    1) կազմակերպության հիմնադիրների, բաժնետերերի, ղեկավարների և գլխավոր հաշվապահների վերաբերյալ.
    2) իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր անձի պետական գրանցման վերաբերյալ.
    3) ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար օգտագործվող գույքի կազմի վերաբերյալ.
    4) բաց բանկային հաշիվների վերաբերյալ.
    5) անձի արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ.
    6) կազմակերպության և դրա մասնաճյուղերի գտնվելու վայրի վերաբերյալ.
    7) հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառվելու և հարկ վճարողի նույնականացման (գրանցման, հաշվառման) համարի վերաբերյալ.
    8) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված կամ այդպիսի ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձանց ֆինանսական կայունության վերաբերյալ.
    9) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված կամ այդպիսի ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձանց պարտքերի (ապառքների) վերաբերյալ՝ անդամ պետությունների՝ հարկերի և վճարների մասին օրենսդրությանը (հարկային օրենսդրությանը) համապատասխան.
    10) ֆիզիկական անձանց վերաբերյալ՝ անձնական տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան ամսաթիվը և վայրը, սեռը, բնակության վայրի հասցեն, անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները՝ ներառյալ ֆիզիկական անձի անձնական (անհատական նույնականացման) համարը (առկայության դեպքում), հարկ վճարողի նույնականացման (գրանցման, հաշվառման) համարը (առկայության դեպքում)) և Միության մաքսային սահմանով այդ անձանց կողմից ապրանքների տեղափոխման հաճախականությունը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  361

11) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող կամ այդ ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի բաժնետերը, նրա հիմնադիրը (մասնակիցը), ղեկավարը, գլխավոր հաշվապահը հանդիսացող՝ անդամ պետությունների ֆիզիկական անձանց այն հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոնց մասով վարույթի իրականացումը վերապահված է մաքսային և այլ պետական մարմիններին.
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է մաքսային գործառնությունների կատարման ժամանակ և անդամ պետությունների այլ պետական մարմիններից այն ստանալու միջոցով.
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք իրավունք ունեն ծանոթանալու մաքսային մարմիններում առկա՝ իրենց վերաբերյալ փաստաթղթավորված տեղեկություններին և հստակեցնելու այդ տեղեկությունները՝ դրանց լիարժեքության և հավաստիության ապահովման նպատակով: