FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  375

Վերահսկվող գործարքների մասին ծանուցումը.
1. Եթե հարկ վճարողի բոլոր վերահսկվող գործարքների, բացառությամբ Օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերահսկվող գործարքների, հանրագումարը հարկային տարվա ընթացքում գերազանցում է 200 միլիոն դրամի շեմը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի), ապա հարկ վճարողը պարտավոր է հարկային մարմին ներկայացնել վերահսկվող գործարքների մասին ծանուցում.
2. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը.
3. Հարկ վճարողը վերահսկվող գործարքների մասին ծանուցումը լրացնում և հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ: Հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված վերահսկվող գործարքների մասին ծանուցման մեջ սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են ներկայացվել ճշտված ծանուցումներ մինչև տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը հարկային մարմին ներկայացնելու վերաբերյալ գրավոր ծանուցման ստացման օրը: Օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերահսկվող գործարքների ծանուցումը ներկայացնում են գործարքի երկու կողմերը.
4. Հարկային մարմինը վերահսկվող գործարքների մասին ծանուցման մեջ գործարքների սխալ կամ պակաս քանակությամբ լրացման փաստ հայտնաբերելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է հարկ վճարողին։ Հարկ վճարողը ծանուցումն ստանալուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, կարող է ներկայացնել ճշտված ծանուցում կամ հայտնաբերված խախտումների վերաբերյալ առարկություններ։