Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 3.2 Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները. 1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ներառում են մինչև երկու կիլոգրամ քաշով ներհանրապետական հասարակ, գրանցված նամակագրական թղթակցության ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը. 2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ներառում են՝ 1) հասարակ նամակագրական թղթակցության՝ նամակների, փոստային բացիկների, փաթեթների և փոքր փաթեթների առաքման ծառայությունները. 2) գրանցված նամակագրական թղթակցության՝ նամակների, փոստային բացիկների, փաթեթների և փոքր փաթեթների առաքման ծառայությունները. 3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը: Այն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորությունը պատվիրակում է փոստային կապի ազգային օպերատորին. 4. Փոստային կապի ազգային օպերատորը ներհանրապետական փոստային առաքանիների առաքումն իրականացնում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած հասանելիության պահանջներին համապատասխան. 5. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցվում են փոխհատուցվող հրապարակային պայմանագրի հիման վրա. 6. Փոստային կապի ազգային օպերատորը պայմանագրային հիմունքներով ապահովում է այլ փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի ոչ խտրական մուտքը իր ենթակառուցվածքներ: |