Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 Փաստաբանների պալատի նախագահը. 1. Փաստաբանների պալատի նախագահի իրավասության ներքո են փաստաբանների պալատի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով կամ կանոնադրությամբ ընդհանուր ժողովի կամ փաստաբանների պալատի այլ մարմինների իրավասությանը վերապահված հարցերի. 2. Փաստաբանների պալատի նախագահին փաստաբանների պալատի անդամների կազմից ընտրում է ընդհանուր ժողովը՝ փակ գաղտնի քվեարկությամբ, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ. 3. Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին. 4. Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում անցկացվում է վիճակահանություն. 5. Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե փաստաբանների պալատի նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է նոր ընտրություն. 6. Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները դադարում են՝ 1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ հաջորդ նախագահի լիազորություններն ստանձնելու պահից. 2) հրաժարական ներկայացնելու դեպքում. 3) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում. 4) փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով նախագահին հետ կանչելու մասին որոշում կայացվելու պահից՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում. 7. Փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու գործընթաց կարող է նախաձեռնվել փաստաբանների պալատի խորհրդի, ինչպես նաև փաստաբանների պալատի անդամների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 8. Փաստաբանների կողմից փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու ստորագրահավաքն սկսվում է ընդհանուր ժողովի՝ փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու մասին որոշման նախագիծն առնվազն հիսուն փաստաբանի (նախաձեռնող խմբի) ստորագրությամբ հրապարակելու պահից: Հրապարակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում և փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հայտարարություն տեղադրելու միջոցով: Փաստաբանը կարող է միանալ ստորագրահավաքին սույն մասում նշված կայքերում հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում՝ նախաձեռնող խմբին փոխանցելով ստորագրահավաքին միանալու մասին ստորագրված հայտարարության բնօրինակը: Փաստաբանների պալատի խորհուրդը սույն մասում նշված ստորագրություններն ստանալու դեպքում որոշում է կայացնում արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու մասին՝ ստորագրահավաքին միանալու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում, եթե ստորագրահավաքն անցկացվել է սույն հոդվածում նշված ժամկետում և կարգով. 9. Ընդհանուր ժողովի կողմից փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու մասին որոշում ընդունվելու պահից փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները համարվում են դադարեցված. 10. Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նրա պարտականությունները փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով կատարում է նրա տեղակալներից մեկը՝ մինչև փաստաբանների պալատի նախագահի նոր ընտրությունը: Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր ընտրությունների անցկացման ժամկետները և կարգը սահմանվում են փաստաբանների պալատի կանոնադրությամբ. 11. Փաստաբանների պալատի նախագահը՝ 1) ներկայացնում է փաստաբանների պալատը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների հետ հարաբերություններում. 2) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս փաստաբանների պալատի անունից և ներկայացնում նրա շահերը. 3) իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր. 4) սահմանված կարգով փաստաբանների պալատի անունից կնքում է գործարքներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 5) սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է փաստաբանների պալատի գույքը: Եթե ձեռք բերվող կամ օտարվող գույքի (ծառայության, աշխատանքի) արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա նախքան այդպիսի գործարքի կնքումը փաստաբանների պալատի նախագահը պետք է ստանա փաստաբանների պալատի խորհրդի համաձայնությունը: Սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գործարք կնքելու կարգը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ. 6) ընդունում է որոշումներ փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ. 7) նշանակում և ազատում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր. 8) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը. 9) ապահովում է փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի և խորհրդի որոշումների կատարումը. 10) փաստաբանի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ. 11) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, ընդունում է որոշումներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը. 12) ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում. 13) դադարեցնում է մահացած փաստաբանի արտոնագրի գործողությունը և հանում է փաստաբանների ցուցակից. 14) տրամադրում է փաստաբանի վկայականներ ու պլաստիկ քարտեր, ինչպես նաև փաստաբանի օգնականի վկայականներ. 15) վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ. 16) կազմակերպում և համակարգում է իրավասու պետական մարմիններին օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դրանք մշակող մարմիններին կարծիքների ներկայացումը. 17) իրականացնում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև փաստաբանների պալատի մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ. 12. Փաստաբանների պալատի նախագահը չի կարող իր կարգավիճակն օգտագործել՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 1) քաղաքական բնույթի հայտարարություններ կատարելու համար և իր լիազորություններն իրականացնելիս պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն և չեզոքություն. 2) փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում առավելություն ստանալու համար. 13. Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար խորհրդի համաձայնությամբ կարող է նշանակել առավելագույնը երկու տեղակալներ` փաստաբանների կազմից: Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը փոխարինում է փաստաբանների պալատի նախագահին նրա բացակայության ժամանակ. 14. Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորությունների իրականացման համար վարձատրվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով. 15. Փաստաբանների պալատի նախագահի աշխատանքի համատեղումը փաստաբանական գործունեության հետ չպետք է խոչընդոտի փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների իրականացումը: |