Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 77 Ամուսինների` միմյանց ապրուստի միջոցները հոգալու պարտականությունները. Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց։ Այդպիսի օժանդակությունը մերժվելու և ալիմենտ վճարելու վերաբերյալ ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեցող մյուս ամուսնուց դատական կարգով ալիմենտ պահանջելու իրավունք ունի՝ ա) անաշխատունակ անապահով ամուսինը. բ) կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը. գ) անապահով ամուսինը, որ խնամում է հաշմանդամություն ունեցող ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող չափահաս զավակին: |