FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  43

Վկան.
1. Վկա կարող է լինել ցանկացած ֆիզիկական անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստի մասին տեղեկություն.
2. Որպես վկա չեն կարող հարցաքննվել`
    1) ներկայացուցիչը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս, եթե այլ բան նախատեսված չէ ներկայացուցչի և ներկայացվող անձի փոխադարձ համաձայնությամբ.
    2) փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել` կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ, եթե այլ բան նախատեսված չէ փաստաբանի և վստահորդի փոխադարձ համաձայնությամբ.
    3) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
    4) դատավորը, արբիտրը կամ հաշտարարը` իր կողմից կամ իր մասնակցությամբ քննված որևէ գործի վերաբերող քննարկումների առնչությամբ.
    5) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն փաստերի մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ.
    6) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ.
3. Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն`
    1) անձինք` իրենց, իրենց ամուսնու կամ մերձավոր ազգականների` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ամուսնու ծնողի կամ զավակի ամուսնու վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.
    2) լրագրողները` գործի փաստերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը։
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  43

4. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հարցաքննությունը որպես վկա՝ Մարդու իրավունքների պաշտպանի մոտ գտնվող բողոքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի որոշման, ինչպես նաև իրենց մոտ գտնվող բողոքի կամ բողոքին առնչվող փաստաթղթի էության վերաբերյալ, հնարավոր է միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրավոր համաձայնությամբ.
5. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի շուրջ ծագում է վեճ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում դրա վերաբերյալ, որը պարտադիր է դատավարության մասնակիցների համար.
6. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն: