FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼԸ ՀԵՏԱՁԳԵԼԸ.
1. Զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչում կրող մաքսային ծառայողին հերթական կոչում շնորհելը հետաձգվում է մինչև նրա պաշտոնի համապատասխան փոփոխելը, կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի հինգերորդ մասի 2-3-րդ կետերին կամ վեցերորդ մասին համապատասխան խրախուսելը.
2. Մաքսային ծառայողին, որն ունի գրավոր կարգապահական տույժ, կամ որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում կամ անցկացվում է ծառայողական քննություն ծառայողական կարգուկանոնը նրա խախտելու փաստի առթիվ, հատուկ կոչման շնորհման ներկայացնելը հետաձգվում է համապատասխանաբար մինչև կարգապահական տույժի կրման ժամկետի ավարտը կամ ծառայողական քննության ավարտը կամ հարուցված քրեական հետապնդման դադարեցումը՝ ռեաբիլիտացնող հիմքով.
3. Մաքսային ծառայողի անմիջական ղեկավարը (ղեկավարները) մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում շնորհելուն ներկայացնելն անհիմն հետաձգելու դեպքում կրում է (են) օրենքով նախատեսված պատասխանատվություն.
4. Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում շնորհելուն ներկայացնելն անհիմն հետաձգելու դեպքում մաքսային ծառայողն իրավունք ունի պահանջել սահմանված բավարարումների փոխհատուցում այն չափով, որը նա կարող էր ստանալ, եթե նրան ժամանակին շնորհվեր հասանելիք կոչումը.
5. Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել` ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: