Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 43 Իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը. 1. Իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերն են` 1) իրավաբանական անձի փոփոխությունների` օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգի խախտումը. 2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթները օրենքին համապատասխանելու տեսանկյունից չեն ստուգվում. 3) առկա է իրավաբանական անձի փոփոխության գրանցումն արգելող կամ սահմանափակող` դատարանի համապատասխան որոշում կամ վճիռ. 2. Իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում փոփոխությունների գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով. 3. Փոփոխությունների պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և սույն օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում. 4. Փոփոխությունների պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմին, որի պահանջը խախտվել է. 5. Փոփոխությունների գրանցման մերժումը ստորագրվում է գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով. 6. Մերժման մասին որոշումը ընդունված է համարվում այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի լինելու պահից կամ որոշման թղթային տարբերակը դիմողին հանձնելու կամ դիմողին ուղարկելու նպատակով փոստին հանձնելու պահից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 43 7. Եթե դիմումը ներկայացնելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը սահմանված ժամկետներում չի մերժվում, ապա գրանցումը համարվում է կատարված և ոչ ուշ, քան համապատասխան գրանցման համար նախատեսված ժամկետի լրանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, դիմողին պետական միասնական գրանցամատյանից տրվում է գրանցումը հաստատող քաղվածք: |