Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 31 Քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը նյարդահոգեկան ծանրաբեռնվածության վիճակում. 1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը նախատեսել է իր գործողության (անգործության) վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել դրանց առաջացումը, բայց նյարդահոգեկան ծանրաբեռնվածության հետևանքով չէր կարող կանխել դրանց առաջացումը. 2. Եթե անձը, նախատեսելով վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, նյարդահոգեկան ծանրաբեռնվածության հետևանքով չի կարողացել կանխել դրանք, սակայն ինքն է դրել իրեն այդ վիճակի մեջ կամ տվյալ իրադրությունում, նախատեսելով վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, կարող էր ձեռնպահ մնալ գործողությունը կամ անգործությունը կատարելուց, ապա ենթակա է քրեական պատասխանատվության: |