FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Ֆիզիկական ուժ, զենք, հատուկ միջոցներ գործադրելու հիմքերը, պայմանները և սահմանները.
1. Իր պարտականությունները կատարելիս պահնորդը (թիկնապահը) ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ գործադրելու իրավունք ունի միայն անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, ինչպես նաև ոտնձգություն կատարած անձին վնասազերծելիս` սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով.
2. Պահնորդները (թիկնապահները) ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով պարտավոր են պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումներ.
3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս պահնորդը (թիկնապահը) առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից և ոտնձգության բնույթից՝ ղեկավարվելով պահպանվող օբյեկտի կամ պահպանվող անձի պաշտպանությունը առավել հուսալի և անվտանգ եղանակով իրականացնելու անհրաժեշտությամբ.
4. Պահնորդը (թիկնապահը) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով իր օրինական պահանջները կատարելու և ոտնձգությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում պահպանվող անձի կամ իր կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է.
5. Պահնորդը (թիկնապահը) պարտավոր է նաև`
    1) ելնելով ոտնձգության բնույթից` ձգտել, որ ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
    2) անհապաղ ապահովել (ցուցաբերել) առաջին բուժօգնություն այն անձանց, որոնց առողջությանը պատճառվել է վնաս.
    3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացնել իր ղեկավարին.
6. Օրենքով չնախատեսված դեպքերում կամ սահմանների անցումով թիկնապահի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրումը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: