FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  364

Համապարտ պարտականությունը պարտապաններից մեկի կողմից կատարելը.
1. Պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց.
2. Եթե այլ բան չի բխում համապարտ պարտապանների հարաբերություններից, ապա`
    1) համապարտ պարտականությունը կատարած պարտապանը մնացած պարտապանների նկատմամբ ունի հավասար բաժիններով հետադարձ պահանջի իրավունք` հանելով իր բաժինը.
    2) համապարտ պարտականությունը կատարած պարտապանին համապարտ պարտապաններից մեկի չվճարածը հավասար բաժիններով ընկնում է չվճարած պարտապանի և մնացած պարտապանների վրա.
3. Սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են պարտապաններից մեկի հակընդդեմ պահանջի հաշվանցմամբ համապարտ պարտավորությունը դադարելիս: