FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1106

Լիցենզային պայմանագիր.
1. Լիցենզային պայմանագրով մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցող կողմը (լիցենզատուն) մյուս կողմին (լիցենզառուին) թույլատրում է օգտագործել մտավոր սեփականության համապատասխան օբյեկտը.
2. Լիցենզային պայմանագիրը ենթադրվում է հատուցելի: Լիցենզային պայմանագրում պետք է սահմանվեն վարձատրության չափը և (կամ) այն որոշելու կարգն ու դրա վճարման ժամկետները.
3. Լիցենզային պայմանագիրը պետք է սահմանի տրամադրվող իրավունքները, դրանք օգտագործելու սահմանները և ժամկետները.
4. Լիցենզային պայմանագրով լիցենզառուին կարող են տրամադրվել`
    1) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու լիցենզատուի իրավունքը (հասարակ, ոչ բացառիկ լիցենզիա).
    2) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու լիցենզատուի իրավունքը, սակայն, առանց այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (եզակի լիցենզիա).
    3) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք՝ առանց լիցենզատուի կողմից այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (բացառիկ լիցենզիա).
    4) օրենքով թույլատրվող լիցենզիայի այլ տեսակներ: Եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով, լիցենզիան ենթադրվում է հասարակ (ոչ բացառիկ).
5. Լիցենզառուի կողմից մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տրամադրելու մասին պայմանագիրը ենթալիցենզային պայմանագիր է: Լիցենզառուն իրավունք ունի ենթալիցենզային պայմանագիր կնքել միայն լիցենզային պայմանագրով նախատեսված դեպքերում: Լիցենզառուն պատասխանատվություն է կրում լիցենզատուի առջև ենթալիցենզառուի գործողությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով: