FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  39

Պրոբացիայի շահառուի անձնական գործը.
1. Պրոբացիայի շահառուի վերաբերյալ կազմվում է անձնական գործ, որը պարունակում է նրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում`
    1) անունը, ազգանունը, հայրանունը.
    2) ծննդյան օրը, ամիսը, տարին.
    3) բնակության, հաշվառման վայրը (հասցեն).
    4) ընտանեկան դրությունը.
    5) գույքային դրությունը.
    6) դատական ակտի կամ կատարման ենթակա այլ իրավական ակտի վերաբերյալ տվյալներ.
    7) նախկին դատվածությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն.
    8) սոցիալական միջավայրը` սոցիալական և մշակութային պայմաններ, ներառյալ՝ վերաբերմունք, ինչպես նաև ֆիզիկական շրջապատ, ուր անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում և կազմակերպում իր անձնական կյանքը.
    9) պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվելու ժամանակահատվածում իրավունքների և պարտականությունների շրջանակը.
    10) այլընտրանքային խափանման միջոցները և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ.
    11) օրենքով նախատեսված դեպքերում ռիսկերի և կարիքների պարբերական գնահատման տվյալներ.
    12) անձի վերաբերյալ կազմված բնութագրերն ու զեկույցները.
    13) անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տվյալներ.
    14) օրենքով նախատեսված դեպքերում վերասոցիալականացման միջոցառումները.
    15) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր և տվյալներ.
2. Պրոբացիայի շահառուի անձնական գործում առկա տեղեկությունները գաղտնի են.
3. Առանց պրոբացիայի շահառուի համաձայնության պրոբացիայի շահառուի անձնական գործին գրավոր որոշմամբ կարող են ծանոթանալ.
    1) քրեական վարույթն իրականացնող մարմինները, եթե տվյալ անձը քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ.
    2) համապատասխան նախարարությունը` իր կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակում.
    3) դատախազը՝ իր իրավասության շրջանակում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս.
    4) դատարանը՝ իր իրավասությունների շրջանակում.
4. Այլ անձինք պրոբացիայի շահառուի անձնական գործին կարող են ծանոթանալ բացառապես վերջինիս գրավոր համաձայնության առկայության դեպքում կամ դատական ակտի հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  39

5. Պրոբացիայի շահառուի անձնական գործում առկա տեղեկություններին ծանոթանալու իրավասություն ունեցող անձինք պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը և չփոխանցել դրանք երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: