Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը. 1. Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը. 2. Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով. 3. Բնության հուշարձանի անձնագիրը ընդգրկում է՝ ա) անվանումը և դասակարգումը. բ) տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները. գ) նկարագրությունը, չափագրությունը և վիճակը. դ) սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը. ե) տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին. զ) պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները. է) տվյալներ պահպանությունն իրականացնող սուբյեկտի մասին: |