FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ

article  9

Հավաստագրված սերմերի և տնկանյութի պիտակավորումը, փաթեթավորումը, տարավորումը, պահպանությունը, փոխադրումը և իրացումը.
1. Սերմերի և տնկանյութի պիտակավորումը, փաթեթավորումը, տարավորումը, պահպանությունը, փոխադրումը և իրացումը կատարվում են հավաստագրի առկայության դեպքում.
2. Փոխադրման և իրացման համար նախատեսված հավաստագրված սերմերի և տնկանյութի յուրաքանչյուր խմբաքանակ փաթեթավորվում, տարավորվում և դրոշմվում է` տարայի (ապրանքային միավորի) կամ փակցված պիտակի վրա նշելով սորտի կամ հիբրիդի անվանումը, բուսաբանական դասակարգումը, սերմերի ու տնկանյութի ծագման և որակի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվությունը: 3․ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողությունը կատարում է Կառավարության լիազորած վերահսկողություն իրականացնող մարմինը.
4. Պիտակների ձևերը և դրանց միջոցով հաղորդվող տեղեկությունների բովանդակությունը սահմանում է լիազոր մարմինը.
5. Քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերը և տնկանյութը պահպանվում, փոխադրվում և իրացվում են միայն փաթեթավորված վիճակում: 6․ Փաթեթը (տարան) պետք է ունենա համապատասխան նախազգուշացնող գրություն և ուղեկցվի սերմերի և տնկանյութի անվտանգ օգտագործման հրահանգով, մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր հետևանքներ ունենալու մասին համառոտ տեղեկատվությամբ.
7. Փաթեթավորման համար օգտագործվող տարաները պետք է ապահովեն հավաստագրված սերմերի և տնկանյութի որակի և քանակի պահպանությունը, իսկ քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար` նաև մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը: