FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝ փաստաթուղթ՝ պահպանության և հանրային օգտագործման համար ժամանակի և տարածության մեջ փոխանցման ենթակա տեղեկություն պարունակող տեքստային, պատկերային, տեսաշարային և (կամ) ձայնաշարային և այլ նյութական կրիչ. օրինակ՝ պատրաստված փաստաթղթի նմուշ, որը նույնական է բնօրինակին. փաստաթղթերի պարտադիր օրինակ (այսուհետ՝ պարտադիր օրինակ)՝ հրատարակված, հրապարակված, թողարկված, պատրաստված (այսուհետ՝ պատրաստված) տարբեր տեսակի փաստաթղթերի օրինակներ, որոնք պատրաստողները սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով հատկացնում են փաստաթղթեր ստացողներին. պարտադիր անվճար օրինակ՝ պարտադիր օրինակներ, որոնք պատրաստողները հատկացնում են անհատույց. պարտադիր վճարովի օրինակ՝ պարտադիր օրինակներ, որոնք պատրաստողները հատկացնում են հատուցման պայմանով. փաստաթղթեր պատրաստող՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից՝ իրավաբանական անձ, հիմնարկ, իսկ կամավորության սկզբունքով նաև ֆիզիկական անձ, որը պատրաստում, հրատարակում և հատկացնում է պարտադիր օրինակ (հրատարակիչը, զանգվածային լրատվության միջոցի խմբագրությունը, տեսաձայնաշարային արտադրանք պատրաստողը, հեռուստառադիոհաղորդումներ թողարկող (արտադրող, հեռարձակող) կազմակերպությունները, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները և այլ անձինք, որոնք իրականացնում են փաստաթղթերի պարտադիր օրինակի պատրաստումը, հրատարակումը, բազմացումը և հատկացումը (փոխանցումը, առաքումը, այսուհետ՝ հատկացում). փաստաթղթեր ստացող՝ անհատույց կամ հատուցման պայմանով պարտադիր օրինակը ստանալու, հաշվառելու, պահպանելու և դրանց հանրային օգտագործումը կազմակերպելու իրավասությամբ օժտված իրավաբանական անձ. Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանային-տեղեկատվական հավաքածու՝ պարտադիր օրինակների բոլոր տեսակների հավաքածու, ինչպես նաև այդ օրինակների վերաբերյալ կազմված մատենագիտական տեղեկատվության շտեմարանների հավաքածու, որը նախատեսված է մշտական պահպանության և հանրային օգտագործման համար: