Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 102 Լուծարվող պարտապանի գործի քննության առանձնահատկությունները. 1. Եթե լուծարվող իրավաբանական անձ-պարտապանի գույքի արժեքը բավարար չէ պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա իրավաբանական անձը լուծարվում է սույն օրենքով սահմանված կարգով. 2. Եթե լուծարման հանձնաժողովն իրականացրել է օրենքով սահմանված բոլոր միջոցառումները պարտատերերի հայտնաբերման ուղղությամբ, ապա նրա ներկայացրած պարտատերերի ցուցակը հիմք է դատարանի կողմից պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու համար. 3. Եթե ապահովված չէ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանը, ապա պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները լուծարվող պարտապանի նկատմամբ` լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարության հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: Այս դեպքում պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվում է սույն օրենքով սահմանված ընթացակարգով. 4. Լուծարման հանձնաժողովը չի կարող ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր. 5. Լուծարման հանձնաժողովի լիազորությունները դադարում են լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է սնանկության գործով կառավարչին հանձնել պարտապանի ողջ գույքը, հաշվապահական և այլ փաստաթղթերը: |