Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 Վարչապետը. 1. Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար. 2. Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը. 3. Վարչապետը հետևում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը. 4. Վարչապետն ապահովում է Կառավարության գործունեության միասնականությունը. 5. Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ. 5.1. Վարչապետի որոշումներն ստորագրում է վարչապետը: Վարչապետի որոշման հավելվածն ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը վարչապետի ընդունած տարբերակն է. 6. Վարչապետն իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ Կառավարության գործունեության ոլորտները. 7. Վարչապետն իրավասու է ընդլայնելու նախարարության գործունեության ոլորտները. 8. Վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների, հաստատում է նախարարությունների կանոնադրությունը և սահմանում է աշխատողների քանակը. 9. Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետների լիազորությունների իրականացումը, այդ թվում` Կառավարության նիստերի անցկացումը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում վարչապետի աշխատակազմի հանրային ծառայության այլ պաշտոններում և ազատում այդ պաշտոններից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 10. Վարչապետի աշխատակազմը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Վարչապետի աշխատակազմն ստեղծվում և վերակազմակերպվում է վարչապետի որոշմամբ: Վարչապետի աշխատակազմը գործում է օրենքների, Կառավարության աշխատակարգի և իր կանոնադրության հիման վրա: Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ. 11. Վարչապետը Կառավարության աշխատակարգով սահմանված կարգով ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը. 11.1. Վարչապետն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ պետական վերահսկողական ծառայության միջոցով. 12. Վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը, այդ թվում՝ վարչապետին փոխարինող փոխվարչապետի լիազորությունների ծավալը: Այդ կարգով պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը: 14. Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշումը կայացնում է Կառավարությունը՝ Կառավարության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով. 15. Վարչապետն իրավասու է օրենքով սահմանված դեպքերում և կարգով իր նախաձեռնությամբ վերանայելու նախարարների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների որոշումները. 16. Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 16.1. Վարչապետն իրավասու է ձևավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաև հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքով հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը. 17. Վարչապետի նստավայրը Երևան քաղաքում է: |