Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 50 Երաշխավորման ֆոնդի միջոցների կառավարումը. 1. Երաշխավորման ֆոնդը կառավարում է Բյուրոն` ի դեմս խորհրդի և գործադիր տնօրենի. 2. Երաշխավորման ֆոնդի միջոցները կարող են ներդրվել բացառապես վերադարձման բարձր հուսալիություն ունեցող հետևյալ ֆինանսական ակտիվներում. 1) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում. 2) Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերի կողմից ներգրավվող բանկային ավանդներում և (կամ) նրանց բացած բանկային հաշիվներում. 3) Կենտրոնական բանկի թողարկած կամ երաշխավորած արժեթղթերում. 4) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում. 5) միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) Կենտրոնական բանկերի թողարկած կամ երաշխավորած արժեթղթերում. 6) միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի թողարկած կամ երաշխավորած արժեթղթերում. 7) ժողովի որոշմամբ և Կենտրոնական բանկի խորհրդի հետ համաձայնեցմամբ՝ այլ ֆինանսական ակտիվներում. 3. Երաշխավորման ֆոնդի միջոցների ներդրման առաջնային չափանիշները տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն են: Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության և իրացվելիության չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: |