Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 25 Կենտրոնական բանկի ներքին աուդիտը. 1. Կենտրոնական բանկում ներքին աուդիտի գործառույթն իրականացնում է Կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանումը, որն անկախ է Կենտրոնական բանկի գործառույթներից և հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին. 2. Ներքին աուդիտը Կենտրոնական բանկի խորհրդին, Կենտրոնական բանկի նախագահին և աուդիտի կոմիտեին Կենտրոնական բանկի ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման արդյունավետության վերաբերյալ անկախ և անաչառ գնահատական տվող գործառույթ է. 3. Ներքին աուդիտի ստորաբաժանումը ղեկավարում է գլխավոր աուդիտորը, որին նշանակում և ազատում է Կենտրոնական բանկի խորհուրդը. 4. Ներքին աուդիտի ստորաբաժանումն իր գործունեությունն իրականացնում է սույն օրենքի և Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած կանոնադրության համաձայն և առաջնորդվում Ներքին աուդիտորների ինստիտուտի հրապարակած ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներով և էթիկայի կանոններով: |