FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

ե-2) Կենտրոնական բանկի սահմանած ձևով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվություններ, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ.
    զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր.
2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի առաջին մասով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում է բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը կամ մերժում է դրանց գրանցումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար գրանցման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել անորոշ ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում բանկը համարվում է գրանցված.
3. Կենտրոնական բանկը մերժում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ, կամ ներկայացվել են ոչ ամբողջական կամ ոչ բավարար փաստաթղթեր, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ արդյունավետ կառավարել բանկի ռիսկերը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

4. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը գրանցվում է միայն Կենտրոնական բանկում բացված համապատասխան հաշվում Կենտրոնական բանկի սահմանած` բանկերի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափով միջոցների առկայության դեպքում.
5. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից բանկը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ.
6. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո եռօրյա ժամկետում հիմնադիրներին տալիս է գրանցման վկայական.
7. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո հինգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը.
1. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
    ա) գրանցման դիմում, բանկի կամ օտարերկրյա բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը հաստատելու և բանկի ղեկավարներ ընտրելու (նշանակելու) վերաբերյալ.
    բ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով` ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների գործունեության վերաբերյալ տեղեկանք.
    գ) բանկի կանոնադրությունը, կամ օտարերկրյա բանկի կողմից հաստատված օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը.
    գ1) բանկի (բացառությամբ օտարերկրյա բանկի մասնաճյուղի) ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով.
    դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների ցուցակը, նրանց վավերացված ստորագրության նմուշները.
    ե) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար` սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության մասին հայտարարություն` Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով. ե-1) Կենտրոնական բանկի սահմանած ձևով ստեղծվող բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած տվյալները, այդ թվում` տվյալ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որևէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ նշանակալից մասնակցություն ունեցող անձինք պարտավոր են ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը.