Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 Վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերությունները. 1. Վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով. 2. Եթե ստորադաս դատախազը վերադաս դատախազի տված հանձնարարականը կամ հանձնարարությունը համարել է անօրինական կամ անհիմն և դրա վերաբերյալ առարկություն ներկայացրել հանձնարարություն տված դատախազի վերադասին, և նրա կողմից հանձնարարականը կամ հանձնարարությունը համարվել է օրինական և հիմնավոր, ապա վերադաս դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարող է ստորադաս դատախազին հեռացնել վարույթից և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել այլ դատախազի կամ այն իրականացնել անձամբ. 3. Ստորադաս դատախազը պարտավոր է վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն և իրեն հանձնարարված վարույթի նյութեր. 4. Անմիջական վերադաս դատախազը՝ 1) անհրաժեշտության դեպքում համապատասխան զեկուցագիր է ներկայացնում վերադաս դատախազին՝ դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ. 2) դատախազի արձակուրդի, գործուղման կամ ժամանակավոր այլ բացակայության, ինչպես նաև դատախազի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջև. 5. Վերադաս դատախազն անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծել դատախազների խումբ՝ դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարելով մի քանի դատախազների, և նշանակել դատախազների խմբի ղեկավար: Դատախազների խմբի ղեկավարը կոնկրետ գործով դատախազական լիազորություններն իրականացնելիս հանդիսանում է վերադաս դատախազ դատախազների խմբի անդամների նկատմամբ: Դատախազների խմբի ղեկավարի և անդամի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով: 7. Անմիջական վերադաս դատախազն իրավասու է իր որոշմամբ ստորադաս դատախազից քրեական վարույթը տեղափոխելու մեկ այլ դատախազի կամ իր վարույթ՝ 1) օրենքով սահմանված կարգով ստորադաս դատախազին վարույթից հեռացնելու դեպքում կամ 2) ստորադաս դատախազի նկատմամբ հայտնած բացարկը կամ ինքնաբացարկը բավարարելու դեպքում կամ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 3) ստորադաս դատախազի` արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում կամ 4) ստորադաս դատախազի լիազորությունները օրենքով սահմանված կարգով դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում կամ 5) ստորադաս դատախազի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու կամ հիվանդության կամ իր լիազորությունների պատշաճ իրականացումն անհնարին դարձնող նմանատիպ այլ դեպքերում կամ 6) ստորադաս դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածության դեպքում՝ վերջինիս գրավոր համաձայնությամբ կամ 7) ստորադաս դատախազի դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելու դեպքում. 8. Վերադաս դատախազն ստորադաս դատախազին պատճառաբանված որոշմամբ հեռացնում է վարույթից՝ 1) ստորադաս դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կամ 2) տվյալ վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին իրազեկված լինելու պայմաններում ինքնաբացարկի միջնորդություն չներկայացնելու դեպքում. 9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում վարույթից հեռացված դատախազի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կարող է հարուցվել կարգապահական վարույթ: |