FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ և ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ.
1. Բաժնետերերի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի (տեղաբաշխված բաժնետոմսերի) քանակը և անվանական արժեքը սահմանվում են կանոնադրությամբ: Կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև հայտարարված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը: Դրանք այն բաժնետոմսերն են, որոնք Ընկերությունը կարող է տեղաբաշխել, բացի տեղաբաշխված բաժնետոմսերից: Կանոնադրությունը պետք է սահմանի Ընկերության կողմից տեղաբաշխվող յուրաքանչյուր տեսակի (առկայության դեպքում՝ նաև դասի) բաժնետոմսի սեփականատերերի իրավունքները: Կանոնադրության մեջ նշված դրույթների բացակայության դեպքում Ընկերությունն իրավունք չունի տեղաբաշխել տվյալ տեսակի (առկայության դեպքում՝ նաև դասի) հայտարարված բաժնետոմսեր: Կանոնադրությամբ կարող է նախատեսվել Ընկերության կողմից հայտարարված բաժնետոմսերի տեղաբաշխման կարգը և պայմանները.
2. Սույն հոդվածով նախատեսված` հայտարարված բաժնետոմսերի վերաբերյալ դրույթների հետ կապված կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունում է ժողովը: Եթե Ընկերությունն իրականացնում է արժեթղթերի տեղաբաշխում, որոնք կարող են փոխարկվել Ընկերության որոշակի տեսակի (տեսակների, իսկ առկայության դեպքում՝ նաև դասերի) բաժնետոմսերի, ապա տվյալ տեսակի (տեսակների, իսկ առկայության դեպքում՝ նաև դասերի) բաժնետոմսերի քանակը չպետք է փոքր լինի այն քանակից, որն անհրաժեշտ է տեղաբաշխված արժեթղթերի փոխարկման համար` դրանց շրջանառության ողջ ժամկետում: Ընկերությունն իրավունք չունի որոշումներ ընդունել այն բաժնետոմսերով տրամադրվող իրավունքների սահմանափակման մասին, որոնց կարող են փոխարկվել Ընկերության կողմից տեղաբաշխված արժեթղթերը` առանց այդ արժեթղթերի սեփականատերերի համաձայնության: