Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 58 Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը. 1. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը կատարվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով. 2. Հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքերը, ինչպես նաև դրանց փոփոխման պայմանները և կարգը սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ դրանք վճարվում են. 3. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով. 4. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելը կամ տարաժամկետ կատարելը համարվում է ներմուծման մաքսատուրքերը վճարելու ժամկետի փոփոխություն՝ հետաձգված կամ տարաժամկետ վճարված գումարի՝ վճարողի կողմից համապատասխանաբար միանվագ կամ փուլ առ փուլ վճարմամբ. 5. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է վճարման ենթակա ամբողջ գումարի կամ այդ գումարի մի մասի համար. 6. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրմամբ ապրանքների բացթողման դեպքում ներմուծման մաքսատուրքերի գումարը, որի համար տրամադրվել է վճարումը հետաձգելու հնարավորությունը, ենթակա է վճարման այն ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ, որով տրամադրվել է այդպիսի հետաձգման հնարավորությունը: Ներմուծման մաքսատուրքերի վճարումը տարաժամկետ կատարելու հնարավորության տրամադրմամբ ապրանքների բացթողման դեպքում ներմուծման մաքսատուրքերի գումարը, որի համար տրամադրվել է վճարումը տարաժամկետ կատարելու հնարավորություն, ենթակա է վճարման ներմուծման մաքսատուրքերի գումարների փուլ առ փուլ վճարման հաստատված ժամանակացույցին համապատասխան: Ընդ որում, փուլ առ փուլ վճարման համար հաստատված գումարներից յուրաքանչյուրը ենթակա է վճարման համապատասխան ժամանակահատվածում այդպիսի վճարման համար սահմանված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ. 7. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանով, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով: |