Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 73 Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը. 1. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողի կողմից, սույն Օրենսգրքին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողի հետ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու համապարտ պարտավորություն կրող կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու սուբսիդիար պարտավորություն կրող անձանց կողմից: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել նաև այլ անձանց կողմից հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորություն կատարելու հնարավորություն: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածը. 2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարվում է սույն Օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում, սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափով դրանք վճարելու միջոցով: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման առանձնահատկությունները կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ կազմակերպության վերակազմակերպման դեպքում սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է չվճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի տեսքով հասցված վնասի փոխհատուցման ճանապարհով հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման հնարավորությունը, այդպիսի պարտավորության կատարման առանձնահատկությունները սահմանվում են այդ անդամ պետության օրենսդրությամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 73 3. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողին, ինչպես նաև սույն Օրենսգրքին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարողի հետ միասին հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու համապարտ պարտավորություն կրող կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու սուբսիդիար պարտավորություն կրող անձանց ծանուցում է ուղարկում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ սահմանված ժամկետում չվճարված գումարների մասին՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված և սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Նշված ծանուցման ձևը, այդպիսի ծանուցմամբ նախատեսված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Այն դեպքերում, երբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը սույն Օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մեկ անդամ պետությունում ենթակա են վճարման, իսկ սույն Օրենսգրքի 77-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումն իրականացվում է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, նշված ծանուցումն ուղարկվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումն իրականացնող մաքսային մարմնի կողմից՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո՝ սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգով. 4. Մաքսային մարմինը սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկում հետևյալ դեպքերում՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 73 1) հայտնաբերվում է ապրանքների բացթողումից հետո, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկելուց կամ սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված համապատասխան նշումները կատարելուց հետո, ապրանքների մեկ հայտարարագրում հաշվարկված մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումար՝ սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով. 2) հայտնաբերվում է սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում նշված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի մեկ հաշվարկում հաշվարկված մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով. 5. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերից տարբեր դեպքեր, երբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում. 6. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է. 7. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այն դեպքերում, երբ այդպիսի ծանուցում չի ուղարկվում, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումը իրականացնող մաքսային մարմինը սույն Օրենսգրքի 77-րդ հոդվածին համապատասխան միջոցներ է ձեռնարկում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը բռնագանձելու համար: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 73 8. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունը կատարելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ միևնույն ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջացել է տարբեր անձանց մոտ տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս: |