Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 31.1 Բժշկական մասնագիտական ասոցիացիաները. 1. Ասոցիացիաները ձևավորվում են հետևյալ սկզբունքներով. 1) ըստ ավագ կամ միջին բուժաշխատողների խմբերի պատկանելության. 2) ըստ համապատասխան բժշկական մասնագիտական կրթության, որակավորման, մասնագիտացման կամ նեղ մասնագիտության. 2. Սույն օրենքով սահմանված գործառույթների իրականացմանը մասնակցում են՝ 1) սույն հոդվածի 1-ին մասի սկզբունքներով ստեղծված ասոցիացիաները, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող՝ համապատասխանաբար ավագ կամ միջին կամ նեղ մասնագիտությամբ բուժաշխատողների ընդհանուր թվի առնվազն քառասուն տոկոսը, որից առնվազն տասը տոկոսը մինչև հինգ տարի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացրած անձինք են. 2) այն ասոցիացիաները, որոնց անդամակցում է տվյալ մասնագիտության գծով հնարավոր բարձրագույն գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող առնվազն երկու անձ՝ առկայության դեպքում. 3) այն ասոցիացիաները, որոնք տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպել և իրականացրել են սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման տեսակների վերաբերյալ միջոցառումներ կամ օրենքով սահմանված կարգով լրացուցիչ կրթական ծրագրեր. 4) այն ասոցիացիաները, որոնք անդամակցում են միջազգային բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությանը (ասոցիացիային). 3. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի սկզբունքներով ձևավորված մեկից ավելի ասոցիացիաների միավորումներ, որոնց անդամակցում է առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող համապատասխան բուժաշխատողների ընդհանուր թվի քառասուն տոկոսից ավելին, ապա սույն օրենքի 31.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթներն իրականացնում է ավելի մեծ թվով անդամներ ունեցող ասոցիացիան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 31.1 4. Սույն հոդվածի 1-ին մասի սկզբունքներով ձևավորված ասոցիացիան, որը համապատասխանում է սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին, իր գործադիր մարմնի որոշմամբ կարող է հրաժարվել սույն օրենքի 31.2-րդ հոդվածով նախատեսված գործառույթների իրականացումից: Այդ դեպքում գործառույթների իրականացման լիազորությունն անցնում է հաջորդ ավելի մեծ թվով անդամներ ունեցող ասոցիացիային. 5. Բուժաշխատողների ասոցիացիային անդամակցելու և դրանից դուրս գալու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված բուժաշխատողների ռեգիստր՝ Կառավարության սահմանած ժամկետներում և կարգով. 6. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնողը կարող է անդամակցել համապատասխան մասնագիտության գծով գործունեություն իրականացնող և սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող ասոցիացիային: |