FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11.1

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը.
1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու և լուծելու նպատակով: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն ըստ էության քննող և որոշում կայացնող մարմինն է.
2. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված ինը փաստաբաններից.
3. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը՝
    1) քննարկում և լուծում է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը.
    2) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
4. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու և լուծելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 6-րդ գլխով: