Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 15 Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը. Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը (հյուպատոսական գանձումը) գանձվում է հետևյալ դրույքաչափերով. Դրույքաչափերը գործակիցներով բազային տուրքի նկատմամբ 1. Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններ Դրույքաչափ ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 65 բ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 30 գ) օտարերկրյա պետություններում վավերական` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 65 դ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 30 ե) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչև երկու տարի ժամկետով երկարաձգելու համար 10 զ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար 20 է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար 20 թ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար 0 ժ) հյուպատոսական հաշվառման վերցնելու համար 0 ժա) հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար 0 3. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպում ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր (մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար 3 բ) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար 15 գ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար 20 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 15 դ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար 40 ե) Հայաստանի Հանրապետություն պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար 0 զ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արտոնագիր տալու համար 0 է) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար 10 ը) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար 18 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում ա) մահվան պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 0 բ) ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 5 գ) ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 20 դ) ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 25 ե) ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 120 զ) սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 20 է) ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 45 ը) քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար 30 թ) քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու համար, ներառյալ՝ համապատասխան վկայական տալը 45 5. Նոտարական գործողություններ ա) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար 30 բ) այլ լիազորագրերի վավերացման համար 15 բ.1) կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագիր տալու համար 15 գ) պայմանագրերի նոտարական վավերացման համար 25 գ.1) գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար 3 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 15 դ) փաստաթղթերի պատճենների և փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար 10 ե) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 10 զ) փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 15 է) անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 7 ը) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման համար 15 թ) ստորագրության իսկության վավերացման համար 7 ժ) ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար 15 ժա) կտակների վավերացման համար 15 ժբ) ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար 10 ◙ ժգ) ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար` ամսական 5 ժդ) ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը և այլ արժեքները պահպանելու համար` ամսական 10 ժե) այլ նոտարական ծառայությունների համար 7 6. Փաստաթղթերի հյուպատոսական վավերացում ա) փաստաթղթերի վավերացման համար ֆիզիկական անձանցից 5 բ) փաստաթղթերի վավերացման համար իրավաբանական անձանցից 15 7. Փաստաթղթեր պահանջելու հետ կապված հյուպատոսական գործողություններ ա) փաստաթղթեր պահանջելու և դրանք դիմողին հանձնելու համար 10 բ) փաստաթղթեր և (կամ) տեղեկատվություն պահանջելու և դրանց հիման վրա տեղեկանքներ ձևակերպելու համար 25 8. Հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 7 բ) օտարերկրյա քաղաքացիներից 14 8.1. Տեսակապի միջոցով մատուցվող ծառայություններ ա) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով օտարերկրյա պետություններում վավերական՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 90 բ) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար 45 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 15 գ) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար 45 9. Այլ ծառայությունների համար 10 Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների հետ կապված ծախսերը: ◙ («Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-187-Ն ՀՀ օրենքի (ՀՀՊՏ N 83, 16.11.2016 թ.) 2-րդ հոդվածի 3-դ կետով 27.12.1997 ՀՕ-186 (ՀՀՊՏ N 1, 11.01.1998 թ.) օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ժգ» ենթակետը «արժեթղթերը» բառից հետո լրացվում է «, թանկարժեք մետաղները, քարերը» բառերով, իսկ «պահպանելու» բառից հետո` «և վկայագիր տալու» բառերով: Նշված լրացումները հնարավոր չէ կատարել, քանի որ «արժեթղթերը» և «պահպանելու» բառերը հաջորդաբար գտնվում են օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ժդ» ենթակետում:) |