FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  148

Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը.
1. Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո.
2. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք բերելիս այդ ակտերն օրինական ուժի մեջ չեն մտնում.
3. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի դատական ակտը, ապա վերաքննիչ դատարանի անփոփոխ թողնված դատական ակտը (ակտի համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից.
4. Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե բերված բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, վճռաբեկ դատարանի կողմից թողնվել է առանց քննության կամ վերադարձվել է, և սահմանված ժամկետում բողոքում առկա սխալները չեն վերացվել, կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի բերվել.
5. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով.
6. Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկման ոչ ենթակա միջանկյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.
7. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվում:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  148

8. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից և կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում.
9. Սույն օրենսգրքի 136-րդ և 137-րդ հոդվածներով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին վերաքննիչ դատարանի որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվում: